Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎՊՀ-ն կհամակարգի «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի իրականացումը

26.02.2024

Վանաձորի պետական համալսարանը հաղթող է ճանաչվել Էրազմուս+ ծրագրի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» մրցույթում և հանդիսանում է համակարգող բուհ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագիծն իրականացնելու համար:
Նախագծի մեկնարկային ժողովն անց է կացվել փետրվարի 26-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, Էրազմուս+ ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, Լոռու մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, նախագծի կոնսորցիումում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, հյուրեր:
Մարզպետ Արամ Ղազարյանի անունից ներկաներին ողջունել և նախագիծը համակարգելու կապակցությամբ բուհի կոլեկտիվին շնորհավորել է Հ. Ավետիսյանը.
- Եզակի դեպք է, երբ մարզային բուհը համակարգում է նման նախագիծ: Կրթական համակարգի բարելավմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն ողջունելի է, քանի որ այն միտված է ապագային: Կրթված, ապագայի մարտահրավերներին պատրաստ սերունդը զարգացած ու հզոր պետության գրավականն է:
Դասավանդման և ուսուցման նոր մեթոդաբանության ներմուծումը բարձրագույն կրթական համակարգ՝ գիտության սրընթաց զարգացման պայմաններում, անբեկանելի անհրաժեշտություն է:
Այս նախագիծը շատ կարևոր բաղադրիչ ունի. դա աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ակադեմիական գիտելիքի տրամադրումը և այդ գիտելիքին համարժեք պրակտիկ, գործնական հմտությունների որակի բարձրացումն է, ինչը, էապես կբարելավի ուսանողների կարիերայի հեռանկարները, կխթանի նրանց մրցունակությունն աշխատաշուկայում և ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը: Շատ կարևոր է նաև այս նախագծի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի մի շարք բուհերի հետ համագործակցությունը: Փորձի փոխանակման հերթական այս հնարավորությունն արդյունավետ կլինի՝ զարկ տալով նոր գաղափարների, համատեղ նոր ծրագրերի՝ ի նպաստ բուհի զարգացման և կրթության որակի բարելավման,-ասել է Հ. Ավետիսյանը:
Մարզպետի տեղակալը փոխանցել է նաև մարզի ղեկավարի երախտագիտության խոսքն՝ ուղղված Լանա Կառլովայնին՝ բուհին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու, ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին, բոլոր աշխատակիցներին, ովքեր նախաձեռնել, ջանքեր են գործադրել, որպեսզի մտահղացումը իրականություն դառնա և այսուհետ ևս ջանք չեն խնայելու ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Ռուստամ Սահակյանը, Լանա Կառլովան, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
#DeSIRe նախագծի իրականացման նպատակները և գործողությունների ընթացքը ներկայացրել են նախագծի համակարգողներ Լուսիկ Վարդանյանը և Գոհար Դոխոլյանը:
Երկօրյա համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվեն նախագծի իրականացման ընթացքը, մեթոդաբանությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38