Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիրն ընդլայնվել է

21.02.2024

Մարզային բնակչության համար ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով այսուհետ ծրագիրը կգործի նաև «Վանաձորի բժշկական կենտրոնում»` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
«Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ պացիենտներին «Վանաձորի բժշկական կենտրոնում» կիրականացվի ներերակային թրոմբոլիտիկ թերապիա` «Գյումրու բժշկական կենտրոնի» կաթվածի թիմի մասնագետների ցուցումով՝ կիրառելով «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում գործող հեռաբժշկության բաղադրիչը, որից հետո` հետագա բուժօգնության կազմակերպման նպատակով, պացիենտը կտեղափոխվի «Գյումրու բժշկական կենտրոն»:
Սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների դեպքում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող անվճար բուժման իրավունքից 2023 թվականին օգտվել է շուրջ 770 պացիենտ:
Ծրագրում ընդգրկվելու հիմք է պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում, ներառյալ` տեղափոխման ժամանակահատվածը:
Այսպիսով, առողջապահության նախարարության ծրագիրը գործում է Երևանի 4 բժշկական կենտրոնում, ինչպես նաև` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22