Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպադաների հանրապետական փուլը
20.02.2024
Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Լոռու մարզն աննախադեպ մասնակցություն ունի: Մարզային փուլին մասնակցած 663 աշակերտներից (նախորդ տարի՝ 576), հանրապետակիան փուլին մասնակցելու իրավունք է ստացել 181 դպրոցական (նախորդ տարի` 156): Առավել ակտիվ մասնակցություն է առկա հատկապես քիմիա՝ 41 աշակերտ (նախորդ տարի՝ 35), կենսաբանություն՝ 21 աշակերտ (նախորդ տարի՝ 19), մաթեմատիկա՝ 15 աշակերտ (նախորդ տարի՝ 9) առարկաներից:
Առարկայական օլիմպիադաների հանրապատական փուլի մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով: Հանրապատական փուլը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: