Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են «Կաթ դպրոցներում» ծրագրի արդյունքները

19.02.2024

Փետրվարի 16-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը Տաշիր համայնքում գտնվող «Երեմյան ֆարմ» անասնապահական համալիրի հանդիպումների սրահում մասնակցել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից համատեղ իրականացված «Կաթ դպրոցներում» ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառմանը։ Ներկա են եղել նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն, հյուրեր։
«Կաթ դպրոցներում» փորձնական ծրագիրն իրականացվել է 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամսիներին Վայոց ձորի մարզում: Ջերմուկի Գորկու անվան թիվ 1 և Եղեգնաձորի թիվ 1 դպրոցների 5-9-րդ դասարանների 411 աշակերտներ յուրաքանչյուր առավոտյան ստացել են մեկ բաժակ կաթ՝ օրն ավելի առողջ սկսելու համար։
Մարզպետի տեղակալը ողջունել է ծրագրի իրականացումը, հատկապես կարևորելով, որ ծրագրի շրջանակներում կաթը մատակարարվել է Տաշիրում տեղակայված անասնապահական ֆերմայից։
-Լիահույս ենք, որ ծրագիրը կընդլայնի իր աշխարհագրությունը և կիրականացվի նաև Լոռու մարզի դպրոցներում,- ասել է Գոռ Ասրյանը։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն նշել է, որ պետության և մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ գալիք սերունդների համար կերտում են առողջ ապագա։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն իր խոսքում ասել է, որ ծրագրի արդյունքները լավագույն ապացույցն են, որ կաթի սպառման նոր մշակույթ ձևավորելու նպատակին հասնելու համար ճիշտ ռազմավարություն են մշակել: Նշվել է, որ «Կաթ դպրոցներում» ծրագրի շնորհիվ մասնակից դպրոցների աշակերտների շրջանում կաթի սպառումն ավելացել է, նրանց 33%-ը սկսել է կաթ օգտագործել։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38