Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են գյուղատնտեսական անցած տարվա ցուցանիշները և 2024 թվականի ծրագրերը

17.02.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 17-ին անցկացրել է խորհրդակցություն մարզում գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության, գյուղատնտեսության զարգացման նպատակով պետական աջակցության ծրագրերի քննարկման, անասնապահութան զարգացման, բուսաբուծության, այգիների, պտուղ-հատապտուղների և այլ մշակաբույսերի մշակվող հողատարածքների ավելացման, գյուղատնտեսական սննդամթերքի, մթերումների կազմակերպման գործընթացի և ոլորտի վերահսկողության հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը, համայնքների ղեկավարներ, ՆԳՆ ոստիկանության և այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Քննարկվել են գյուղատնտեսական անցած տարվա ցուցանիշները և 2024 թվականի ծրագրերը:
Լոռու մարզպետը կարևորել է գյուղատնտեսության զարգացման աջակցության ծրագրերը և համայնքների ղեկավարներին հորդորել է աշխատանքներ տանել, որպեսզի բնակիչները տեղեկացված լինեն պետական օժանդակության բոլոր ծրագրերի վերաբերյալ և կարողանան օգտվել պետության ընձեռած բացառիկ հնարավորություններից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սպանդանոցների գործունեության կանոնակարգման, սննդի անվտանգության ապահովման և այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38