Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թերությունների վերացման առավելագույն ժամկետ է սահմանվել փետրվարի վերջը

16.02.2024


Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի հետ, մարզպետի աշխատակազմի և կոմիտեի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելել են Վանաձորի թիվ 23, 27, Վարդաբլուրի դպրոցներ, Ստեփանավանի ավագ դպրոց՝ մարզադահլիճների կառուցման և Մեդովկայի դպրոց՝ մոդուլային շենքի կառուցման արդյունքում արձանագրված թերությունների շտկման աշխատանքներին հետևելու նպատակով:
Վերոնշյալ ծրագրերն իրականացվել են ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, դպրոցի տնօրենների, շինարարների, տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների, այլ պատասխանատուների հետ նրանք շրջել են դպրոցներում, քննարկել թերությունների շտկման ընթացքը, աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ սահմանել:
Շրջայցերի ընթացքում պաշտոնյաներն արձանագրել են, որ թերությունների միայն մի մասն է վերացված, իսկ աշխատանքների տեմպերը՝ Վանաձորում, հատկապես՝ Վանաձորի թիվ 27 դպրոցում, գոհացուցիչ չեն: Բոլոր դպրոցների համար թերությունների վերացման առավելագույն ժամկետ է սահմանվել փետրվարի վերջը, բացառությամբ բակի բարեկարգման աշխատանքների:
Ոլորտային պատասխանատուներին և դպրոցներին տնօրեններին հանձնարարվել է, մինչև աշխատանքների վերջնական ավարտը ամենօրյա հսկողություն իրականացնել և պարբերաբար զեկուցել ընթացքի և խնդիրների վերաբերյալ: Նշվել է, որ պատասխանատու վերաբերմունք պետք է ցուցաբերվի անգամ ամենափոքր մանրուքների նկատմամբ:
Այցի շրջանակներում մարզի ղեկավարը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը եղել են նաև Տաշիրի բժշկական կենտրոնի շինհրապարակում, հետևել շինարարության ընթացքին:
Բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2023թ.-ին:
Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 698 մլն դրամ է: Կառուցվում է եռահարկ շենք՝ յուրաքաչյուր հարկը՝ 1600 քմ: Բժշկական կենտրոնը կունենա վերակենդանացման բաժանմունք, ծննդատուն, վիրաբուժական, թերապևտիկ, մանկական բաժանմունքներ, այստեղ կգործեն նաև Տաշիրի 2 համաբուժարանները: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականի վերջին:
Շինարարի հետ քննարկվել են շինաշխատանքների հետ կապված մանրամասներ և հորդորել ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և պահպանել ժամկետները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38