Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն

13.02.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն քաղաքացիների ընդունելություն է անցկացրել: Ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։

Ընդունելությանը մասնակցել է շուրջ 20 քաղաքացի Վանաձորից և մարզի այլ համայնքներից: Ներկայացվել են այնպիսի խնդիրներ, որոնք հիմնականում առնչվել են աշխատանքի տեղավորման, առողջապահական, ֆինանսական աջակցության, բնակապահովման՝ այդ թվում բնակարանային պայմանների բարելավման, գործատուների կողմից աշխատակիցների իրավունքների ոտնահարման, ինչպես նաև անձնական տարաբնույթ այլ հարցերի:

Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ մարզի ղեկավարը տվել է պարզաբանումներ: Որոշ հարցեր տեղում լուծում են ստացել, տրվել է նաև մասնագիտական խորհրդատվություն:
Մի շարք հարցեր կքննարկվեն լրացուցիչ: Այդ նպատակով քաղաքացիներին առաջարկվել է նաև համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել՝ հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38