Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն ՀՀ ՏԿԵ նախարարությունում
09.02.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև հանրապետության մյուս մարզերի մարզպետները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը և «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել են կապիտալ ծրագրերի որակի հետ հապված հարցեր։
Նախարարը մարզպետներին հանձնարարել է Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ իրականացնել կապիտալ ծրագրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների շինարարության վերահսկողություն՝ բացառելով որակի հետ կապված խնդիրներ։
Հաջորդիվ մարզպետների հետ քննարկվել են միասնական երթուղային ցանցի ամբողջական ներդրման հետ կապված հարցեր։
Նախարար Սանոսյանը հանձնարարել է առանձին-առանձին, բոլոր մարզերում մանրամասն ուսումնասիրել ներհամայնքային, ներմարզային և միջմարզային երթուղիների առանձնահատկությունները՝ դիտարկելով գոտիավորված փնջերով երթուղային ցանցեր ձևավորելու նպատակահարմարության հարցը։