Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի հետ

06.02.2024

Տեղեկացնում ենք, որ պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագրերի լուծման գործընթացներ է նախաձեռնել Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և Ստեփանավանի տարածաշրջանում ընթացիկ պահպանման աշխատանքներ իրականացնող «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի հետ։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի նախաձեռնությամբ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, համայնքների ղեկավարների և ճանապարհաշինական ընկերությունների հետ համագործակցությամբ լրացուցիչ տեխնիկական միջոցներ են ներգրավվել ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները պատշաճ կազմակերպելու, ավտոմեքենաների անվտանգ երթևեկությունը և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Կարևորելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ արվում է հնարավորը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների հետ կապված խնդիրներին հրատապ լուծում տալու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38