Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ
30.01.2024
Հունվարի 29-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ Լոռու մարզային ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, մայոր Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։
Նիստի ընթացքում քննարկվեց, օրենքով սահմանված կարգով, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված, տարեկետման իրավունքից օգտվող, ինչպես նաև ընտանեկան պայմաններից ելնելով՝ տարեկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:
Անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս: