Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց բանակի 32-ամյա տարեդարձն է

29.01.2024

ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներն այսօր այցելել և ծաղիկներ են խոնարհել ՀՀ և Արցախի Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Այցելություն է կատարվել նաև Վանաձորի Պանթեոն:
Տոնական օրը հպարտության զգացողության հետ շաղախված էր ուրախ ու տխուր հույզերով: Այսօր փառաբանում ենք մեր պանծալի բանակի շարքերը համալրող քաջերին, զինվորներին, սպաներին ու գեներալներին և մյուս կողմից խնկարկում մարտի դաշտում քաջաբար նահատակված մեր հերոսներին:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների շիրիմներին:
Մարզպետ Արամ Ղազարյանն իր խոնարհումն է հայտնել որդիների շիրիմներին այցի եկած ծնողներին և նրանց հարազատներին: Հավաստիացրել, որ մշտապես նրանց կողքին է լինելու ցանկացած հարցում:
-Ձեր որդիներն ամենաթանկը՝ կյանքն են տվել հանուն հայրենիքի: Հավերժ փառք ու խոնարհում նրանց հիշատակին,-ասել է մարզի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38