Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները, հստակեցվել ժամկետները

26.01.2024

Մարզպետ Արամ Ղազարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի Մեդովկայի դպրոցը և Վանաձորի թիվ 23, 27, 9, Ստեփանավանի ավագ, Ագարակի դպրոցների մարզադահլիճները կառուցող՝ «Տ-Քնսթաքշն» և Հագվիի դպրոցը կառուցող «Նավասարդ շինարար» շինկազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ այդ կառույցներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները քննարկելու և դրանց ժամկետները հստակեցնելու նպատակով:
Քննարկմանը ներկա են եղել նաև Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Մեդովկայի դպրոցի տնօրեն Սուսաննա Ավդալյանը:
Հովհաննես Ավետիսյանը, ըստ դպրոցների, մարզի ղեկավարին է ներկայացրել արձանագրված թերությունները:
Շինկազմակերպությունների ներկայացուցիչները նշել են խնդիրների պատճառները և խոստացել ամենասուղ ժամկետներում ավարտել աշխատանքները, որից հետո մարզի ղեկավարը շրջայց կիրականացնի՝ վերջնաարդյունքը գնահատելու նպատակով:
Ինչ վերաբերում է Վանաձորի թիվ 9 և Ագարակի դպրոցների մարզադահլիճների շահագործմանը (ավարտը նախատեսվում էր 2023թ. դեկտեբերին), նրանք նշել են, որ պարտավորվում են շինարարությունն ավարտել մինչև մարտ ամսվա վերջ:
-Աշխատանքները ոչ պատշաճ կատարելու բազմաթիվ պատճառաբանություններ կարող են լինել՝ սկսած նախագծումից, մինչև ամենամանր դետալներ, սակայն, որպես մարզի ղեկավար, իմ մոտեցումն այն է, որ գործի մեջ, անկախ դրա բնույթից և ծավալներից, չեն կարող լինել մանրուքներ,- ասել է Ա. Ղազարյանը:
Մարզպետն այս առումով կարևորել է նաև ճիշտ համագործակցությունը բոլոր պատասխանատու և շահագրգիռ կառույցների միջև, ինչպես նաև ամենօրյա խիստ վերահսկողությունը: Նա նշել է, որ հիմա ու այսուհետ ևս պատրաստ է ամենօրյա ռեժիմով աշխատել շինկազմակերպությունների ներկայացուցիչների հետ, աջակցել ընթացիկ աշխատանքներում ծագած խնդիրների լուծմանը:
Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է ՀՀ վարչապետի և կառավարության դիրքորոշումը՝ ընգծելով, որ պետական միջոցները պետք է տնօրինվեն արդյունավետ և ծառայեն իրենց բուն նպատակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38