Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցերը ԼՂՀ բռնի տեղահանված ընտանիքներ շարունակվում են

25.01.2024

Մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այցելել է Տաշիր համայնք, որտեղ պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքում, որը հարմարեցվել է՝ որպես ժամանակավոր կացարան, բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 15 ընտանիք՝ 50 անձ։ Նրան ուղեկցել է համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը:
Գոռ Ասրյանը զրուցել է քաղաքացիների հետ, հաղորդակից դարձել նրանց կողմից բարձրացված խնդրներին: Քաղաքացիներից մի քանիսը նշել են, որ որոշ փաստաթղթերի բացակայության պատճառով չեն ստացել պետական աջակցության գումարները, բարձրաձայնվել է նաև կենցաղային որոշ իրերի անհրաժեշտության պահանջը: Որպես հիմնական խնդիր, սակայն, նշել են, աշխատանքի տեղավորման հարցը:
Գ. Ասրյանը վստահեցրել է, որ պատկան կառույցների հետ համագործակցությամբ, նախ՝ առաջնային կերպով կկարգավորվի փաստաթղթերի վերականգնման հարցը: Մնացած խնդիրները կլուծվեն փուլառփուլ:
-Ձեր խնդիրները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մարզպետ Արամ Ղազարյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են
Հետևողական ենք լիելու, որ դրանք լուծում ստանան օր առաջ,-ասել է մարզպետի տեղակալը:
Նրանց տեղեկացվել է, որ ներկայում «Տաշիր» հիմնադրամի միջոցներով վերանորոգվում է Խանջյան փողոցի վրա գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հյուրանոցային շենքը, որը կհատկացվի՝ առավել երկարաժամկետ բնակվելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18