Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում է ծավալվել ընտանիքում անչափահաս երեխաների իրավունքների խախտման մեկ դեպքի վերաբերյալ

25.01.2024

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության պատասխանատու պաշտոնյաների, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության, ՀՀ Ներքին գործերի նախարարության ՈԼՄՎ Թումանյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ներկայացուցիչների, Ալավերդի համայնքի սոցիալական աշխատողների մասնակցությամբ հանգամանալի քննարկում է ծավալվել ընտանիքում անչափահաս երեխաների իրավունքների խախտման մեկ դեպքի վերաբերյալ:
Վերջինս հայտնաբերվել է Օձուն համայնքում և լայն արձագանք է ստացել նաև հանրային տիրույթում: Ներկայացվել են դեպքի մանրամասները, հստակեցվել են մարզպետի աշխատակազմի և համապատասխան պատկան մարմինների կողմից ձեռնարկվելիք հետագա գործողությունները: Մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը ներկայացրել է մարզպետ Արամ Ղազարյանի հստակ պահանջը. բոլոր շահագրգիռ կառույցների սերտ համագործակցությամբ անհրաժեշտ է առավել հետևողական աշխատանքներ իրականացնել նմանատիպ դեպքերը կանխարգելելու կամ վաղ հայտնաբերելու ուղղությամբ:
- Մարզի ղեկավարի հանձնարարականն է՝ կրկնապատկել վերահսկողությունը խնդրահարույց ընտանիքների նկատմամբ: Մեր առաջնային խնդիրը պետք է լինի նման անցանկալի դեպքերի կանխարգելումը, իսկ դրա համար անհրաժեշտ է հետևողական աշխատանքներ իրականացնել: Անչափահասների խնդիրները, նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի մեր ամենօրյա վերահսկողության տիրույթում,- ասել է Հ. Ավետիսյանը:
Քննարկման ընթացքում Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Իրինա Մարտիրոսյանը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի, համայնքի սոցիալական աշխատողների, համապատասխան մարմիների՝ տնայցերի ընթացքում արձանագրած արդյունքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18