Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները ուշադրության կենտրոնում են

25.01.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձորի նախկին մանկատուն, ուր ժամանակավորապես բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 13 քաղաքացի:
Նրանց դիմավորել է Վանաձորի նախկին մանկատան աշխատանքները համակարգող և քաղաքացիական բազում նախաձեռնությունների հեղինակ Լիլիա Աբրահամյանը, ով մարզպետին է ներկայացրել ժամանակավոր կացարանում հանգրվան գտած անձանց կեցության պայմանները:
Այս կացարանում բնակվողների թվում կան միայնակ, հաշմանդամություն կամ հատուկ խնամքի կարիք ունեցող անձինք, ովքեր պետության, բարերարների և դոնոր կազմակերպությունների աջակցության շնորհիվ նոյեմբեր ամսից բնակվում են այստեղ:
- Մեր հայրենակիցներն ուշադրության պակաս չպետք է ունենան, մենք պատրաստ ենք անել անհնարինը, որ նրանց խնդիրներն օր առաջ լուծումներ գտնեն,- ասել է Լոռու մարզպետը:
Մարզի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներն անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են:
Նա շնորհակալություն է հայտնել Լ. Աբրահամյանին հետևողական աջակցության և բարեգործական ծրագրեր նախաձեռնելու համար:
Մարզպետ Արամ Ղազարյանը զրուցել է կացարանում բնակվող մեր հայրենակիցների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը: Քաղաքացիների կողմից նշվել են առողջական, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի, բնակարանի ձեռքբերման, կենցաղային տեխնիկայի անհրաժեշտության և այլ հարցեր: Ա. Ղազարյանը խոստացել է հետևողական լինել և աջակցել խնդիրների լուծման հարցում:
- Մեր իրավասությունների շրջանակներում անելու ենք ամեն ամեն ինչ՝ ձեզ համար ապահովելու կեցության արժանապատիվ պայմաններ,- ասել է մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18