Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղազարյան. «Պետք է համատեղ ջանքեր ներդնենք համայնքների շարունակական զարգացումն ապահովելու, առկա խնդիրներն արագ լուծելու ուղղությամբ»

23.01.2024


Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 22-ին աշխատանքային քննարկում է ունեցել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Աշրաֆյանը:
Մարզի ղեկավարը վստահություն է հայտնել, որ անձամբ իր և մարզպետի աշխատակազմի հետ ակտիվ համագործակցությամբ հնարավոր կլինի օպերատիվ կերպով արձագանքել համայնքներում առկա խնդիրներին.
-Պետք է համատեղ ջանքեր ներդնենք համայնքների շարունակական զարգացումն ապահովելու, առկա խնդիրներն արագ լուծելու ուղղությամբ՝ հանուն լոռեցիների բարեկեցության,-ասել է մարզի ղեկավարը:
Ա. Ղազարյանը նշել է, որ առաջիկայում այցեր կիրականացնի համայնքներ՝ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով, կանցկացվեն արտագնա խորհրդակցություններ:
Համայնքների ղեկավարները համառոտ ներկայացրել են սուբվենցիոն և պետբյուջեի միջոցներով իրականացվող կապիտալ ծրագրերը, ընթացիկ խնդիրները: Մարզի ղեկավարի առաջարկությամբ՝ անդրադարձել են նաև այն ծրագրերին, որոնք, բավարար միջոցների առկայության դեպքում, կցանկանային կյանքի կոչել:
Ա. Ղազարյանը հորդորել է, ըստ անհրաժեշտության, ճանապարհաշինական ընկերություններին աջակցել ձնամաքրման կազմակերպման հարցում, պատշաճ հետևել ներհամայնքային ճանապարհների ձնամաքրմանը, ինչպես նաև մեծ ուշադրություն դարձնել համայնքներում աղբահանության, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Մարզպետը կարևորել է հատկապես քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին արագ արձագանքելու, խնդիրներին օբյեկտիվ լուծումներ տալու անհրաժեշտությունը:
Քննարկվել են ընթացիկ բնույթի այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18