Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ

23.01.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 22-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարը, ձյան տեղումներով պայմանավորված, կարևորել է մարզի տարածքով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներն օպերատիվ կերպով ձյան շերտից մաքրելու, աղավազային խառնուրդով մշակելու անհրաժեշտությունը:
-Ճանապարհները պետք է լինեն մաքուր, անցանելի և անվտանգ: Որպես մարզի ղեկավար՝ իմ առաջին հանդիպումն է ձեզ հետ. խնդրում և պահանջում եմ աշխատանքներում լինել հետևողական և պատասխանատու: Թե՛ հիմա, թե՛ ապագայում, Լոռու մարզի տարածքով անցնող ճանապարհների սպասարկումը պետք է իրականացվի ամենաբարձր մակարդակով: Դժվարություններ, ինչ խոսք, կլինեն, բայց դրանք պետք է հաղթահարվեն: Պատճառաբանություններ չեն ընդունվելու: Մեզնից յուրաքանչյուրն աշխատում է իր առջև դրված խնդիրները լուծելու համար,-ասել է Ա. Ղազարյանը:
Մարզպետը կարևորել է նաև սերտ համագործակցությունը մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, պարեկային ծառայության, ինչպես նաև այլ պատասխանատու ծառայությունների հետ:
Մարզի ղեկավարն ընդգծել է նաև ճանապարհաշինական ընկերությունների մեքենաների պարկը աստիճանաբար թարմացնելու կարևորությունը:
Ընկերությունների ղեկավարները նշել են, որ պատրաստ են առավել ջանքեր ներդնել՝ ճանապարհների սպասարկումն առավել պատշաճ իրականացնելու ուղղությամբ: Նրանք անդրադարձել են նաև աշխատանքային ընթացիկ մի շարք խնդիրների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38