Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

18.01.2024

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ:
Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, մաղթել աշխատանքային հաջողություններ:
Արամ Ղազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լոռու մարզպետի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար.
-Երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում՝ տեղյակ եմ մարզում առկա հիմնահարցերի մասին և պատրաստ եմ մեծ նվիրումով, պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները, նպաստել մարզի շարունակական զարգացմանը,- նշել է Ա. Ղազարյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38