Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անձնակազմի կառավարում, Փաստաթղթաշրջանառություն, Հասարակայնության հետ կապեր -2023

18.01.2024

Անձնակազմի կառավարում. Լոռու մարզպետի աշխատակազմում հաշվետու տարում առկա է եղել 112 հաստիք, որից 91-ը՝ քաղաքացիական ծառայողների հաստիքներն են, որից թափուր է 7-ը: 1 պաշտոն ժամանակավոր (ֆիզ.արձակուրդ) թափուր է:
 2023 թ. ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 11 ներքին և 1 արտաքին մրցույթ, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 2 մրցույթ։
Վերապատրաստվել է 20 քաղաքացիական ծառայող:
 2023 թվականի ընթացքում աշխատանքից ազատվել է 3 քաղծառայող, ընդունվել 1-ը:
2023թ.նախապատրաստվել են որոշումների նախագծեր, հրամանների նախագծեր, մրցույթով անցած դպրոցի տնօրենների և համակարգողների հետ կնքվել են պայմանագրեր և այլն:
Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել է 95 մրցույթ:
Ամփոփվել է աշխատակիցների՝ 2023թ. կիսամյակային և տարեկան կատարողականների գնահատումը:
2023թ. ընթացքում, Լոռու մարզպետի աշխատակազմ մուտք է արվել 20624 (պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ և այլն), ընթացք տրված կամ առաքված գործերի քանակը՝ ավելի քան 9737:
Փաստաթղթաշրջանառություն. 2023թ. Mulberry համակարգ է մուտքագրվել 12967 պաշտոնական գրություն, որից 3351 հսկողական գրություններ են: Դրանցից 3280 հանձնարարականի պատասխանվել է սահմանված կարգով և ժամկետներում, մնացած հանձնարարականների կատարումն ընթացքի մեջ է:
Հաշվետու ժամանակաշրջանում առցանց համակարգով և առձեռն եղանակով մարզպետարան է մուտք եղել շուրջ 3150 դիմում, բողոք, առաջարկություն, տեղեկատվական հարցում:
2023թ-ի ընթացքում Լոռու մարզպետի աշխատակազմ տարբեր եղանակներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից մուտքագրվել է շուրջ 17148 գրություն, որոնց տրվել է համապատասխան ընթացք՝ սահմանված կարգի պահպանմամբ:
2023թ. ընթացքում իրականացվել են փաստաթղթերի առաքումներ, ինչպես նաև մրցույթների և ատեստավորումների փաստաթղթերի արխիվացում, սուրհանդակային և հատուկ կապի ծառայության սպասարկում:
2023թ. ընթացքում իրականացվել է նաև Լոռու մարզպետարանի գաղտնի գործավարությունը:
Հասարակայնության հետ կապեր. Հաշվետու ժամանակահատվածում պատրաստվել է 340 տեղեկատվական նյութ, որոնք տեղադրվել են մարզպետարանի lori.mtad.am պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Բոլոր հիշարժան տոների, միջազգային օրերի և տեղական իրադարձությունների վերաբերյալ պատրաստվել են Լոռու մարզպետի ուղերձները և ելույթները: Պատրաստվել է ընդհանուր թվով 55 տեսանյութ: Սահմանված կարգով կատարվել է լրագրողների հավատարմագրում:
2023թ. ընթացքում ստացվել է մարզպետին և կառուցվածքային ստորաբաժանումներին ուղղված 54 գրավոր և շուրջ 100 բանավոր հարցում, որոնց տրվել են հիմնավոր պատասխաններ՝ օրենքով սահմանված ժամկետների մեջ: Կազմակերպվել է մարզպետի թվով 1 մամլո ասուլիս, շուրջ 100 հարցազրույց և ճեպազրույց:
Հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզպետի աշխատակազմը սերտորեն համագործակցել է հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող: «ՀՀ Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը» շարունակել է ակտիվ գործունեություն ծավալել, որի նպատակն է եղել սերտ գործակցության նոր հարթակ ձևավորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մարզպետարանի միջև, քննարկել քաղաքացիական հասարակությանը մտահոգող տարաբնույթ խնդիրներ, առավել սերտ կապ ապահովել քաղաքացիական հասարակության և կառավարության միջև: Խումբը տարվա ընթացքում գումարել է 3 նիստ: Խմբի նախաձեռնությամբ և ջանքերով Լեռնայի Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու նպատակով իրականացվել են բարեգործական նախաձեռնություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38