Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտաքին կապեր-2023

18.01.2024

2023թ. ակտիվ միջազգային համագործակցություն է ծավալվել, այդ թվում՝
հայ-ֆրանսիական
• Հոկտեմբերին աշխատանքային այցով Լոռիում էին Ֆրանսիայի Հարավային Պրովանս Ալպեր Կոտ դ՛Ազյուր շրջանի ապակենտրոնացված համագործակցության ծառայության ներկայացուցիչները։ Քննարկվել են համագործակցության առաջնային ոլորտները և երկու մարզերի տարբեր քաղաքների բարեկամական նոր հարաբերությունների հատատմանն ուղղված քայլերը։
հայ-չինական
• Լոռու մարզի պատվիրակությունը մարզպետի գլխավորությամբ այցելել է ՉԺՀ համագործակից Շանսի նահանգի Թայյուան քաղաք՝ մասնակցելու «Էներգիայի և ցածր ածխածնային զարգացման» ֆորումին:
հայ-ռուսական
• 2023-ի ընթացքում աշխատանքային այցով Լոռիում են եղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրու գլխավոր հյուպատոսության խորհրդատու-դեսպան Յուրի Կովալկոն, Գյումրու «Ռուսական տան», «Ռուսհամագործակցության» և «Մոսկվայի տուն» կազմակերպությունների ներկայացուցիչները։ Մարզը և Սպիտակ համայնքը համագործակցային հարաբերություններ են ձևավորում ՌԴ Սամարայի շրջանի և քաղաքի հետ։
հայ-ռումինական
• Հոկտեմբեր ամսին Լոռու մարզում հյուրընկալվել են Ռումինիայի Հարգիտա նահանգի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Գեորգենի քաղաքի հայ համայնքի նախագահ, քաղաքապետի ներկայացուցիչ՝ Լասլո Կուլչարին, փոխնախագահներ Գեյզա Բոտային և Տիբոր Պալին:
• Լոռու մարզի Ալավերդի և Հարգիտայի Գեորգենի համայնքները քույր քաղաքներ են ճանաչվել 2019 թվականից: Իսկ 2023-ին կնքվել է նաև հուշագիր՝ Ռումինիայի Թրգու Մուրեշ և Տաշիր համայնքների միջև։
• Մարզի պատվիրակությունը դեկտեմբերին մեկնել է Հարգիտայի շրջան, հանդիպում է ունեցել նահանգային խորհրդի նախագահ Բորբոյ Չաբայի և խորհրդի անդամների հետ։ Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ ամրապնդելու Հարգիտայի և Լոռու մարզի միջև հարաբերությունները։
***
Տարվա ընթացում ակտիվ համագործակցություն է եղել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հետ՝ առողջապահության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում։
• Մարզը նաև տարվա կտրվածքով համագործակցել է մի շարք միջազգային կառույցների հետ՝ ունեցել հանդիպումներ և իրականացրել համատեղ բազմաոլորտ ծրագրեր։ Այդ թվում ԵՄ, ՄԱԶԾ, ԿԽԿՄ, «Ցավեր առանց սահմաններ» և այլ կառույցների հետ։
Զբոսաշրջություն
• Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ` մայիսի 27-ին և 28-ին մարզը ներկայացել է «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ամենամյա ցուցահանդեսին։
• Հայաստանում կստեղծվի «Ազգային արահետ»։ Այն կձգվի Ախթալայից մինչև Մեղրի և կանցնի երկրի 108 գյուղերով։ Քայլուղու երկարությունը կկազմի 954 կմ, որից 354 կմ կանցնի Լոռու մարզի տարածքով։
• Մարզի երկու համայնքներում տարվա ընթացքում կայացել են մի շարք զբոսաշրջային փառատոներ, որոնցից կարելի է առանձնացնել Դսեղում կայացած «Ուտելի բույսերի» և Վանաձորում՝ «Ֆեստիվառ» փառատոները։
• Բացվել են հյուրանոցներ, հյուրատներ, գաստրո բակեր: (այդ թվում՝ Քոաֆ կոնցեպտ հյուրանոցի երկրորդ մասնաշենքը և Ֆիոլետովո համայնքնում «Չայբուշկա» մոլոկանների ժառանգության սրահ-գաստրո բակը)։
• «Լոռու տարածաշրջանակային զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր։
• Լոռու մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ և GIZ՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ ստեղծվող «Լոռու մարզի զբոսաշրջային ճանապարհային քարտեզ 2027-ը» պատրաստ է։ Այն ներառում է մարզի զբոսաշրջության ոլորտի ներկա իրավիճակի համառոտ վերլուծությունը, զարգացման տեսլականը, իրականացման ռազմավարական ուղղությունները և գործողությունների ծրագիրը: Փաստաթուղթը հաստատված է մարզպետի համապատասխան որոշմամբ և հանձնվել է նաև մարզի համայնքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38