Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքներից զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները

17.01.2024

Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր ներկա են եղել Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքների նորակոչիկների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:
Ալավերդու սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու բակում տղաներին ճանապարհելու համար մեծ միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին նաև համայնքների իշխանությունների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները:
Հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը եկեղեցում կատարել է նորակոչիկների օրհնության կարգ, ապա նրանց հանձնվել են օրհնված խաչեր: Միջոցառումը շարունակվել է եկեղեցու բակում:
Գ. Ասրյանը շնորհավորել է նորակոչիկներին հայոց բանակի շարքերը համալրելու կապակցությամբ, մաղթել է բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն:
- Անփորձանք, խաղաղ և անվտանգ ծառայություն ձեզ, սիրելի՛ տղաներ: Դուք գնում եք պաշտպանելու ձեր բնօրրանը: Բարո՛վ վերադառնաք և շենացնեք մեր երկիրը, - ասել է մարզպետի պաշտոնակատարը:
Բարեմաղթանքի խոսքեր է հղել նաև Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը և տղաներին հանձնել նվերներ:
Նորակոչիկներին ճանապարհել են ուրախ կատարումներով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38