Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-2023

17.01.2024

Ոլորտում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր.
1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագրի» շրջանակներում ինտենսիվ այգիների հիմնման համար, ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով, կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու մասին» 8 պայմանագիր՝ 14․27 հա այգեհիմնման համար։
Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար, փոխհատուցման բաղադրիչով ստացվել է մասնակցության 1 դիմում՝ 1․023 հա-ի համար։ Կնքվել է թվով 2 պայմանագիր՝ 2․591 հա-ի համար։
2․ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի շրջանակում ներկայացվել է մասնակցության 1 հայտ և կնքվել է պայմանագիր՝ խոզաբուծության ոլորտում՝ շուրջ 4․7 մլրդ դրամի չափով՝ ներդրում կատարելու համար։
3․ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակում ներկայացվել է մասնակցության 2 դիմում: 2021 և 2022 թվականներին պայմանագիր կնքած 2 շահառուի տրամադրվել է 17.5 մլն դրամի չափով փոխհատուցում(3-րդ մոդելի՝ շուրջ 90 գլուխ ԽԵԿ-ի համար նախատեսված «Խելացի» անասնաշենքի կառուցման 1-ին փուլով սահմանված աշխատանքների կատարման համար)։
4․ «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի» շրջանակում թվով 3366 շահառուի տրամադրվել է 656․3 մլն դրամի չափով փոխհատուցում՝ 7284․8 հա-ի վրա աշնանացան ցորենի ցանքս կատարելու համար։
5․ «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակում 2023 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է Լոռու մարզի շահառուների կողմից ներկայացված 10 հայտ՝ 174.9 մլն դրամի չափով, կնքվել է 33 հումքի գնման պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 19.9 մլն դրամ։
6․ «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում հաստատվել է Լոռու մարզի շահառուների կողմից ներկայացված 4 հայտ՝ 140.9 մլն դրամի չափով, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 38.3 մլն դրամ։
7․ «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում Լոռու մարզում ձեռք է բերվել 64 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 21 միավոր տրակտոր, 1 միավոր կոմբայն: Լիզինգի գումարը կազմել է շուրջ 226․1 մլն դրամ, սուբսիդավորման գումարը՝ շուրջ 31․8 մլն դրամ:
8․ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում Լոռու մարզում 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար, Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն, ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 2694 հատ ապահովագրության պայմանագիր՝ 3152 հա ընդհանուր մակերեսով տարածքի համար։ Ապահովագրվել են հիմնականում հացահատիկի և կարտոֆիլի մշակաբույսերը։
2023 թվականին ապահովագրական պատահարների հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվել է 1221 ապահովագրական հատուցում՝ շուրջ 283․9 մլն դրամի չափով։
Մարզում իրականացված խոշոր ներդրումներից է Տաշիրում գործարկված «Երեմյան Փրոջեքթսի» անասնապահական համալիրի հիմնումը: Անասնապահական համալիրը բաղկացած է տավարաբուծական ֆերմայից, որն իր հերթին ունի անասնապահական գոմերի 2 մասնաշենք (1500 գլուխ կենդանու համար, որոնք օրական 40-45 հազար լիտր կաթ են ապահովելու) շրջանաձև ավտոմատ կթարան, կերաղաց և կերախառնուրդի պահեստ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի, չոր խոտի ընդարձակ պահեստ, սիլոսի, գոմաղբի հեռացման հորեր։ Անասնապահական համալիրի խոզաբուծական ֆերման (580-600 մայր խոզերի համար, որոնք տարվա կտրվածքով 17 000 գլուխ կենդանի են տալու) ունի 3 անասնապահական գոմեր, կերաղաց և կերախառնուրդի պահեստ, գոմաղբի հեռացման հորեր։ Սպանդանոցը, որը դեռևս կառուցման փուլում է, նախատեսված է միանգամից 50 խոզի և 10 խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար։
Ներդրումային այս ծրագիրն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի, ինչպես նաև Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի աջակցություն» ծրագրի շրջանակում մասնակիորեն սուբսիդավորել է այս նախագծի ներդրումային ծախսերը։ Ներդրման գումարը կազմել է շուրջ 42 մլն դոլար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38