Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրավաբանական բաժին- 2023թ

17.01.2024

2023թ. ընթացքում ընդունվել է մարզպետի 858 որոշում:
Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի կողմից արձակվել է 1546 հրաման:
2023թ. իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված աշխատանքային ծրագրով նախատեսված 2 համայնքում (Ալավերդի և Գյուլագարակ), կազմվել են արձանագրություններ: Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ:
2024թ. ընթացքում նախատեսվում է իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնել մարզի 2 համայնքում (Տաշիր, Փամբակ):
Մարզպետի աշխատակազմը, որպես երրորդ անձ, ներգրավված է մի շարք դատական գործերում, որոնք վերաբերվում են երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների՝ բնակարանի հերթացուցակներում ընդգրկվելու հարցերին։ ինչպես նաև մի շարք այլ դատական գործերում, որոնցում հանդիսանում է հայցվոր կամ պատասխանող կողմ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38