Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ-2023թ

16.01.2024

Սոցիալական ապահովության ոլորտում մարզում իրականացվել են մի շարք աշխատանքներ:

Շարունակվում են պետական քաղաքականության ուղղություններից մեկի՝ սոցիալական ծառայությունների մեկտեղման՝ համալիր կենտրոնների ստեղծման աշխատանքները: Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիրը Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման բարեփոխումների առանցքային ծրագիրն է, ըստ որի տարածաշրջանային կենտրոններում կգործեն ՄՍԾ-ի տարածքային կենտրոնները: 2024թ. Սպիտակի նույնատիպ համալիր կենտրոնի կառուցումով Լոռու մարզում կամբողջանա համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կառուցման գործընթացը:

Սահմանված ժամկետում են իրականացվել տարաբնույթ կենսաթոշակների, ընտանեկան և սոցիալական նպաստների ու տարաբնույթ հրատապ օգնությունների վճարումները: Մարզի սոցիալական ծառայությունների կողմից շարունակվել է Խորհրդային տարիներին բանկում ավանդադրված գումարների դիմաց տրվող փոխհատուցման գործընթացը:

Լոռու մարզում բնակվում են ավելի քան 19 հազար հաշմանդամություն ունեցուղ անձինք, որոնցից գրեթե 800-ը՝ երեխաներ: Հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարունակում է մնալ Լոռու մարզպետի աշխատակազմի առաջնահերթ գործառույթներից մեկը: Աշխատակազմը սերտ համագործակցային աշխատանք է իրականացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ գործընթացում ներգրավելով մարզի ակտիվ կառույցներին, անհրաժեշտության դեպքում նաև՝ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Առաջնահերթ ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումը (առավելաբար՝ թեքահարթակների կառուցում), որը հիմնականում ընթանում է համակարգված աշխատանքների դեպքում (պետական ծրագրային աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրեր): Առաջիկայում օրենսդրության խստացման արդյունքում ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ՝ հասարակական տարաբնույթ վայրերում (մշակութային, մարզական կառույցներ, ընտրատեղամասեր և այլն) կունենանք մատչելի միջավայրի այլ պատկեր:

ՄՍԾ-ի կազմում գործող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից լրացված վերականգնողական անհատական ծրագրերի հիման վրա հաշմանդամություն ունեցողները պետության կողմից պետական հավաստագրերով անվճար ստացել են վերականգնողական տարաբնույթ պարագաներ (անվասայլականեր, լսողական սարքեր, հենակներ, պրոթեզներ, արմնկահենակներ և այլն):

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2023թ. ընթացքում հրավիրել է է դռնբաց 4 նիստ:

Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հիմնահարցերով զբաղվող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների սոցիալական աջակցության ծրագրերը վերաբերել են մարզում գործող ցերեկային կենտրոններին, տնային պայմաններում միայնակ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծառայություններին և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններին, որոնց ֆինանսավորման ստվար մասը իրականացվում է ՀՀ պետական բյուջեից: Մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել նաև անապահով քաղաքացիների հիմնահարցերը:

Ձևավորվել է «ՀՀ Լոռու մարզում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ», որը համագործակցային աշխատանք է իրականացնում ՀՀ առողջապահության նախարարության հետ:

ՀՀ Լոռու մարզում բնակվող գրեթե բոլոր փախստականները ստացել են քաղաքացիություն:

Անցած ժամանակահատվածում բնակարանային խնդիր է լուծվել փախստականների շուրջ 300 ընտանիքների համար/Փախստականների նորվեգական խորհրդի, ՄԱԿ-ի և ՀՀ պետբյուջեի միջոցներով/: Պարբերաբար սեփականաշնորհվել են որոշակի ժամկետով փախստական ընտանիքներին հատկացված քոթեջները, տները:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նախաձեռնել է բնակարանի կարիքավոր փախստական ընտանիքների ցուցակների վերանայման աշխատանքներ (Լոռու մարզում նախնական տվյալներով նման ընտանիքների թիվը գերազանցում է 100-ը):

Շահառու հանդիսացող թվով 5 ընտանիքներից 4-ին բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել բնակարան ձեռք բերելու համար:

Լոռու մարզում բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն են ստացել զոհվածի և զինհաշմանդամի ավելի քան 300 ընտանիքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59