Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-2023

16.01.2024

Իրականացվել են տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության ոլորտներին առնչվող աշխատանքներ:
Ապահովվել է մարզի Ալավերդի և Գյուլագարակ համայնքներում ՏԻՄ-երի սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության աշխատանքներին վարչության մասնագետների մասնակցությունը:
Աշխատանքներ են տարվել պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ (զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչություն և մարզային փրկարարական վարչություն, Վիճակագրական կոմիտեի Լոռու մարզային վարչություն և այլ ծառայություններ):
Ապահովվել է ՀՀ Լոռու մարզպետի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2023 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին որոշման նախագծի կազմման աշխատանքները, ապահովվել են պլանով սահմանված միջոցառումների իրականացումը:

Ըստ հաստատված պլանի, մարզում 2023 թվականի ընթացքում անց են կացվել 20 հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական, օբյեկտային ուսումնավարժություններ:

2023 թվականի ընթացքում աշխատանքներ է տարվել մարզի համայնքների կողմից ազդարարման սարքավորումների ձեռքբերման և բնակավայրերում տեղադրման ուղղությամբ:

Հաստատվել է ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում 2023 թվականի ուսումնական տարում ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքների և կազմակերպությունների ղեկավար աշխատողների և մասնագետների պատրաստման պլանը:

Վարչության կողմից հավաքագրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների մարզի համայնքներում հաշվառման ամենօրյա տվյալները, համակարգվել է տեղահանված անձնաց համայնքների կացարաններում տեղավորման աշխատանքները:

Մշտական մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերվել մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին ՏԻՄ ոլորտի գործող օրենսդրության և հատկապես «Տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքների կիրարկման և գործավարության կազմակերպման հարցերում:

Պարբերաբար իրականացվել է մարզի համայնքների կողմից ՀԿՏՀ շահագործման և համայնքների պաշտոնական համացանցային կայքերի մշտադիտարկում:
Կազմակերպվել է համայնքների ղեկավարներների, ղեկավարի տեղակալների, վարչական ղեկավարների, բնակավայրերի օպերատորների, ՔՍԳ-ների աշխատակիցների, ՀԿՏՀ համակարգերի, կայքերը վարողների մասնակցությունը բազմաթիվ հեռավար դասընթացների և վերապատրաստումների:
Համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվել է 95 մրցույթ, որոնցից կայացել են 59-ը: Մրցույթների արդյունքում հաղթող ճանաչվել և թափուր պաշտոններում նշանակել են 57-ը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հաստատմանն է ներակայացվել միավորված Վանաձոր համայնքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը: Հաստատման նպատակով նախարարություն է ներկայացվել նաև Ստեփանավան, Թումանյան, Գյուլագարակ, Լոռի Բերդ համայնքների համայնքնապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի փոփոխությունների և լրացումների առաջարկությունները:
Ապահովվել են համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթների հրապարակայնությունը` մարզպետի աշխատակազմի կայք էջում, ֆեյսբուքյան էջում, azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում մշտապես տեղադրվել են հայտարարված մրցույթների վերաբերյալ տեղեկատվությունը, բացի այդ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթների հայտարարությունները և ժամանակացույցերը:
Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են համայնքային ծառայողների վերապատրաստումներ, 2023թ.-ի ընթացքում վերապատրաստվել են 40 համայնքային ծառայողներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38