Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի տանիքը կնորոգվի

16.01.2024

Օրեր առաջ ուժգին քամու հետևանքով զգալիորեն վնասվել էր Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկի տանիքը: Խնդրի լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանն այցելել էր դպրոց:
Նա տեղեկացրեց, որ խնդիրը քննարկվել է ոլորտային պատասխանատուների հետ և որոշվել է խնդրի լուծման առավել օպտիմալ տարբերակը: Քանի որ առաջիկայում դպրոցը ներառվելու է կլաստերի մեջ և նոր շենք է կառուցվելու, որոշում է կայացվել հարցին տալ ժամանակավոր լուծում: Տնօրենը տեղեկացրեց, որ տանիքի փայտյա ծածկույթը գրեթե ամբողջությամբ պահպանվել է, պահպանվել է նաև թիթեղյա ծածկույթի շուրջ 40 տոկոսը:
Գ. Ասրյանը վստահեցրեց՝ մարզպետի աշխատակազմը աջակցություն կցուցաբերի ամենակարճ ժամկետներում տանիքը նորոգելու հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38