Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

16.01.2024

Այսօր մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետի պաշտոնակատար Գոռ Ասրյանը:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները՝ մասնավորապես տեղեկացնելով, որ, ըստ ոլորտների, իրականացվում են 2023թ. հաշվետվությունների կազմման և նախորդ տարվա գործունեության ամփոփման աշխատանքներ:
Ներկայացվեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրերի ընթացքը:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22