Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առողջապահություն- 2023թ. Առողջապահության ոլորտում 2023թ. Լոռու մարզն արձանագրել է մի շարք ձեռբերումներ: «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ

15.01.2024

• Ճապոնիայի կառավարության կողմից «Grant Assistance for Grass-Roots Human Security Projects (GGP)»-ի կողմից տրամադրված «The Project of Provision of Medical Equipment to Vanadzor Medical Center» դրամաշնորհային ծրագրի և «Շառլ Ազնավուր» հիմնադրամի օժանդակությամբ ամբողջովին վերազինվել, նորագույն, ժամանակակից, արդի միջազգային չափորոշիչներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով հագեցվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 81.327 ԱՄՆ դոլար:
• Ակտիվ գործունեություն է ծավալում Վանաձորի բժշկական կենտրոնում բացված վերականգնողական բաժանմունքը, որը հիմնադրվել է «Շարլ Ազնավուր» հիմնադրամի «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ և ՀՀ առողջապահության նախարարության, Լոռու մարզպետարանի և Վանաձորի բժշկական կենտրոնի համագործակցության արդյունքում: Տարածաշրջանում միակ Վերականգնողական բաժանմունքը միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժում շահառուների մեծաթիվ խմբերի համար։
• Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել հմուտ բժիշկներ Ֆրանսիայից, Անգլիայից և ԱՄՆ-ից, ովքեր վիրաբուժական թիմի հետ համատեղ կատարել են մի շարք բարդ վիրահատություններ:
Վանաձորի բժշկական կենտրոնում հաջողությամբ գործում են հետևյալ նոր ծառայությունները՝
• ներզննական (էնդոսկոպիական),
• ներզատաբանական,
• նյարդավիրաբուժական,
• որովայնային վիրաբուժական,
• պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական,
• միկրովիրաբուժական,
• դիմածնոտային վիրաբուժական,
• ներզննական վիրաբուժական,
• երիկամաբանական, մանկական երիկամաբանական,
• սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական):
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով ձեռք է բերել մի շարք սարք-սարքավորումներ՝
• լապարասկոպիկ վիրաբուժության սարքերի հավաքածուներ,
• անգեոգրաֆիկ համալիրի ռենտգեն խողովակ և բարձրավոլտ սնուցման աղբյուր,
• հիստոլոգիական տաքացվող պինցետ Leica EG F,
• միկրոսկոպիկ տեսախցիկ ICC50 E,
• բուբնովսկու 2 մարզասարք,
• մխոցային նեյբուլայզեր:

Մի շարք հիմնադրամների և բարերարների հետ համագործակցության արդյունքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց տրամադրվել են՝
• հյուսվածքային պրոցեսսոր՝ Leica TP 1020 լրակազմով,
• լաբորատոր ներդրման կենտրոն՝ Histocore Arcadia Embedding Center լրակազմով,
• ռոտացիոն միկրոտոմ՝ Leica RM 2125 RTS լրակազմով,
• փոքրիկ գծային ներկասարք՝ Leica ST 4020,
• օպտիկական մանրադիտակ՝ Leica DM 2000 Led լրակազմով,
• անհատույց վիրաբուժական կեսարյան գործիքների հավաքածու,
• լաբորատոր հարթեցնող սեղան (առարկ.ապակիների չորանոց)՝ Leica Histocore Slide Dryer լրակազմով,
• լաբորատոր ջրային բաղնիք՝ Leica Histocore Water bath լրակազմով,
• անհատույց բժշկական ֆետալ մոնիտոր՝ YSFM90A,
• անհատույց անոթների սկաներ՝ LIQVOR s/n 35051186:

Առաջիկա երկու տարում նախատեսվում է՝
• վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքի բացում,
• պալիատիվ բժշկական օգնության ծառայության բացում,
• նեֆրոլոգիական ծառայության բացում (մեծահասակների),
• ստոմատոլոգիական ծառայության բացում,
• գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների (ինսուլտների) թրոմբոլիտիկ բուժման «stroke» ծրագրի ներդրում,
• մամոգրաֆիկ ախտորոշիչ բաժանմունքի բացում։

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ
• Ճապոնիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող Մարդկային Անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, «Սպիտակ ֆերմեր» ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրի արդյունքում գաստրոկոլոնոսկոպիկ սարքավորումներ են տրամադրվել Սպիտակի բժշկական կենտրոնին, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ուռուցքային, այդ թվում՝ կոլոռեկտալ ուռուցքի վաղ հայտնաբերումը և գերժամանակակից հետազոտություն իրականացնելը:
• «Սպիտակի բժշկական կենտրոնը» ձեռք է բերել «Siemens» գերմանական ապրանքանիշի գերժամանակակից համակարգչային շերտագրման /տոմոգրաֆի/ սարքավորում, որի կիրառումը հնարավորություն է ընձեռել կատարելու բազմաթիվ կարևոր հետազոտություններ, այդ թվում՝ գլխուղեղի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և այլն:
«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով ձեռք է բերել մի շարք սարք-սարքավորումներ՝
• ժամանակակից սպիրոգրաֆիա,
• գերհզոր համակարգչային շերտագրման սարքավորում,
• գերժամանակակից գաստրոկոլոնոբրոնխոսկոպ:
«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Իրա Ինվեսթ Մեթ գրուպի» կողմից «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվում է «Phillips» համակարգչային տոմոգրաֆիկ ծառայություն:
«Սանտե Արմենիա» բարեգործական կազմակերպության կողմից տրամադրվել է «Chison» ապրանքանիշի 2023թ. արտադրության սոնոգրաֆ, ինչպես նաև կեսարյան հատման գործիքների հավաքածու և ֆետալ մոնիտորներ:

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է՝
• թոքերի արհեստական շնչառության սարք,
• անզգայացման սարք APUS*2/Anesthesia Machine,
• շտապօգնության ամենագնաց գծային ավտոմեքենա:

«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Ընթացքի մեջ են «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նոր, ժամանակակից շենքի կառուցման շինարարական աշխատանքները: Շենքը շահագործման կհանձնվի 2025թ.:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է «Մերսեդես Բենց» մակնիշի 412D 2005թ. թողարկված տրանսպորտային միջոց՝ շտապ օգնության ծառայություն իրականացնելու համար:
Տաշիրի բժշկական կենտրոնը սեփական միջոցներով ձեռք է բերել գույք և որոշակի բժշկական պարագաներ:

«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ
Պոլիկլինիկան ստացել է լիցենզիաներ հետևյալ նոր ծառայությունների համար.
• ցերեկային ստացիոնար,
• հալոթերապիա,
• արտահիվանդանոցային՝ շարժական պալիատիվ, որը կգործի մասնագետի վերապատրաստումից հետո:
Ձեռք են բերվել սարք-սարքավորումներ՝
• ճեղքային լամպ,
• ԷՍԳ ապարատ:

«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ
2023թ. ընթացքում ձեռք են բերվել սարք-սարքավորումներ՝
• դիաթերմոկոագուլյատոր,
• գոնիոսկոպ:

«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ
ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 2018թ. թողարկման GXR-32SD թվային ռենտգեն սարք:

«Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության աջակցությամբ կատարվել է շենքի արտաքին և ներքին վերանորոգում:
«Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ
Ամբուլատորիան սեփական միջոցներով (3.3 մլն) և համայնքի օգնությամբ (1.5 մլն) ձեռք է բերել 2023թ. թողարկման «CHISON qBit-5» ուլտրաձայնային հետազոտության սարք:

«Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ
«Հայաստանի մանուկներ» Բարեգործական հիմնադրամի կողմից «Դսեղի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի համար կառուցվող շենքում ընթանում են բարեկարգման աշխատանքներ:

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մարզի որոշ առողջապահական ընկերություններին տրամադրվել են «Frige-tag 2E» ջերմային ցուցիչներ և պատվաստանյութերի պահպանման սառցարաններ:
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանական թիմի կողմից «Բաց դռներ մարզերում» ծրագրի շրջանակում Սպիտակի բժշկական կենտրոնում իրականացվել է գինեկոլոգիական օրգանների, կրծքագեղձի և վահանաձև գեղձի անվճար բուժզննում։ Ծրագրի շրջանակներում բժշկական կենտրոնում հերթագրվել և սպասարկվել է շուրջ 200 բնակիչ:
VIVA բարեգործական հիմնադրամը(«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա« ՊՓԲԸ-ում և «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայում) Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրել է դեղորայք, կանանց և երեխաներին՝ հիգիենայի միջոցներ, ինչպես նաև մանկական սնունդ՝ մինչև 3 տարեկան երեխաների համար:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կատարվել է ԼՂՀ բռնի տեղահանված երեխաների առողջական վիճակի ուսումնասիրություն և խորհրդատվություն:
Առողջության առաջնային պահպանման հաստատությունների բժիշկների կողմից կատարվել են տնայցեր Լոռու մարզում ապաստան գտած ԼՂՀ բռնի տեղահանված արցախցիների բնակության վայրեր: Նրանց կողմից տրամադրվել է խորհրդատվություն, կատարվել է առաջնային բուժզննում, տրամադրվել է առաջին բուժօգնություն և կատարվել կցագրում բնակության սպասարկման տարածքի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում:
ԼՂՀ բռնի տեղահանված բնակիչներից թվով 6 բժիշկ, 4 բուժքույր և 1 էլեկտրիկ աշխատանքի են ընդունվել մարզի առողջապահական ընկերություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22