Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները
15.01.2024
Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները՝ նաև Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց ճանապարհելու էին մեկնել Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը:
Տղաներին ճանապարհելու համար Տաշիր և Ստեփանավան համայնքներում հանդիսավոր միջոցառումներ էին կազմակերպվել: Զինակոչիկներին բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն ու տոկունություն մաղթեց Գոռ Ասրյանը:
-Թող անառիկ լինեն Հայաստանի Հանրապետության սահմանները, խաղաղ երկինք մեր երկրին: Երկու տարի անց սպասում ենք ձեզ առողջ ու անփորձանք,-ասաց նա՝ կոչ անելով թև ու թիկունք լինել միմյանց:
Օրհնության խոսքեր հնչեցին հոգևոր հայրերի կողմից և օրհնված խաչեր հանձնվեցին տղաներին:
Բարեմաղթանքի խոսքեր հնչեցին նաև համայնքների ղեկավարների անունից: Տղաներին ճանապարհեցին գեղարվեստական ուրախ կատարումներով: