Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արձանագրվում են Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում առկա թերությունները

12.01.2024

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարությամբ Լոռու մարզպետի աշխատակազմն իրականացնում է պետբյուջեի ֆինանսավորմամբ կառուցվող օբյեկտների մշտադիտարկում։ Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը մարզպետի աշխատակազմի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Արամ Գրիգորյանի, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանի, աշխատակազմի ոլորտային այլ պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցին կից կառուցված մարզադահլիճ։
Մարզպետի աշխատակազմի կողմից մի շարք խնդիրներ են արձանագրվել և՛ շինաշխատանքների որակի, և՛ գույքի հետ կապված։ Արձանագրված թերությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն առաջիկայում կամփոփվի և կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Հիշեցնենք, որ մարզադահլիճի կառուցման համար պետբյուջեից հատկացվել էր 251 մլն 802 հազար դրամ։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: Շինարարությունն իրականացվել է «Տ-քնսթրաքշն» ընկերությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22