Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրթություն, մշակույթ և սպորտ-2023

12.01.2024

Կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2023թ.-ին մարզն արձանագրել է մի շարք հաջողություններ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
«Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 8-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում Լոռու մարզը հաղթող երկու մասնակից է ունեցել(Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց)։ Ինստիգեյթ Մոբայլ կազմակերպությունից խրախուսական մրցանակ են ստացել Սարահարթի միջնակարգ դպրոցի աշակերտները։
2023թ. դպրոցականների առարկայական օլիմպիադաների
հանրապետական փուլում մարզն ունեցել է 70 մրցանակակիր (նախորդ տարի` 60).
 1-ին կարգի դիպլոմ՝ 10 (նախորդ տարի`4),
 2-րդ կարգի դիպլոմ՝ 14 (նախորդ տարում` 9)
 3-րդ կարգի դիպլոմ՝ 19 (նախորդ տարի` 25)
 գովասանագիր – 27( նախորդ տարում` 22):
Մրցանակների ընդհանուր թվով Լոռու մարզը երկրորդն է եղել՝ զիջելով միայն Երևանին։
2023թ․ մարզն ունեցել է 1082 դիմորդ (նախորդ տարի 936), որոնցից տարբեր բուհեր են ընդունվել 795-ը /նախորդ տարի՝ 687/։
2023թ․ մարզն ունեցել է մեդալի 18 հավակնորդ, որոնցից՝ մարզային ենթակայության հաստատություններից՝ 10 հավակնորդ, 6-ն արժանացել են գերազանգության մեդալի (2022թ․ մեդալակիր չի եղել):
Մարզի սոցիալապես անապահով, բազմազավակ և զոհված զինծառայողներ ունեցող ընտանիքների 300 երեխաներ ամառային հանգիստ են անցկացրել Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում :
Գերազանցության գովասանագրի է արժանացել 4890 աշակերտ:
Հետևողական աշխատանքներ են իրականացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և դպրոց չհաճախող աշակերտների բացահայտման, նրանց կրթության իրավունքի վերականգնման ուղղությամբ: Լոռու մարզի դպրոցներում ներկայում սովորում է 1162 աշակերտ, 20 սան հաճախում է նախակրթարան։ Աշխատանքի է ընդունվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 39 արցախցի ուսուցիչ, նաև 9-ը ընդունվել են աշխատանքի ուսումնական հաստատություններում՝ որպես ուսումնաօժանդակ աշխատակիցներ (դաստիարակ, պահակ, հավաքարար, հնոցապան)։
Կամավոր ատեստավորմանը մասնակցել է մարզի 343 ուսուցիչ, որոնցից 205-ը հաղթահարել են 60-100%-ի շեմը։
«Սիլիկոնյան սարեր-2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովի «Լավագույն աշակերտ» անվանակարգում մարզի աշակերտներն արժանացել են առաջին կարգի 2 մրցանակի։
ՄՇԱԿՈՒՅԹ
Օձուն համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում անցկացվել է «Վարդավառին» նվիրված փառատոնը: Մասնակցել են մարզի տարբեր համայնքների պարային խմբեր, երաժիշտ-կատարողներ, թատերական խմբակներ, անհատ կատարողներ:
Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Ազգային նվագարանների, երգի, պարի, ասմունքի» Լոռու մարզային մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնին մասնակցել են մարզի տարբեր համայնքներ՝ դուդուկ, դհոլ, ուդ, քանոն, երգ, պար, ասմունք անվանակարգերում: Նույն ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել նաև «Պատանի երաժիշտ կատարողների մրցույթ-փառատոնը»: Մասնակցել են մարզի տարբեր համայնքների պատանի երաժիշտ կատարողները՝ դաշնամուր, լարային, փողային և երգչախումբ անվանակարգերում:
Տարվա ընթացքում պարգևատրվել ու խրախուսվել են մշակույթի բնագավառում հաջողություններ գրանցած անհատներ և խմբեր:
ՍՊՈՐՏ
Վանաձորի թիվ 6 դպրոցի հետ համատեղ կազմակերպվել է արդեն ավանդական դարձած բասկետբոլի առաջնություն՝ նվիրված արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիներին:
Կազմակերպվել են 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների համար «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային և մարզային փուլերը:
Կազմակերպվել են «Սպարտակիադա» մարզական միջոցառման մարզային փուլերը(թվով տաս մարզաձև): Ընդհանուր հաշվարկով Լոռու մարզը գրավել է 2-րդ պատվավոր տեղը՝ զիջելով միայն Երևանին:
Համահայկական ամառային խաղերում լոռեցիներն ընդհանուր առմամբ վաստակել են 40-ից ավել մեդալներ:
«Ազգային Ժողովի» գավաթի հանրապետական փուլում Լոռու մարզը գրավել է առաջին տեղը:
«Վարչապետի գավաթ» մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլում Լոռու մարզը ներկայացնող մարզիկները գրավել են բազմաթիվ մրցանակային տեղեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22