Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակցի նորակոչիկները մեկնեցին ծառայության

12.01.2024

Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, պատասխանատու մի շարք պաշտոնյաներ Սպիտակ համանքի զինվորական կոմիսարիատում այսօր ներկա են եղել Սպիտակ խոշորացված համայնքի նորակոչիկների՝ Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:

Նրանց ճանապարհելու էին եկել նաև ծնողները, հարազատները, ընկերները:

Նորակոչիկներին ողջունել է Մհեր Խեչումյանը՝ երիտասարդներին մաղթելով անվտանգ և խաղաղ ծառայություն:

Ներկաներին օրհնության խոսք է ուղղել Գուգարաց թեմի հոգևոր սպասավոր տեր Ներսես քահանա Ղալայանը, ապա աղոթք է հղել առ Աստված՝ հանուն հայրենիքի պաշտպանների:

Ճանապարհելուց առաջ, ավանդույթի համաձայն, Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանի կողմից նորակոչիկներին հանձնվել են օրհնված խաչեր և հիգիենայի պարագաներ:

Հայրենասիրական երգերով հանդես են եկել «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի «Սահանե» երգչախմբի սաները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27