Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքաշինություն և ճանապարհաշինություն. 2023թ.

11.01.2024

Լոռու մարզում 2023թ. իրականացված աշխատանքները կներկայացվեն՝ ըստ ոլորտների.
Քաղաքաշինության ոլորտում 2023թ. կյանքի են կոչվել մի շարք կարևոր ծրագրեր: Իրականացվել են հետևյալ աշխատանքները.
2023 թվականին Լոռու մարզի համայնքներից ներկայացվել էր 50 սուբվենցիոն ծրագրի հայտ, որից ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել էր 47-ը՝ 7.45 մլրդ նախահաշվային արժեքով, որից պետական մասնաբաժինը կազմել է շուրջ 4.2 մլրդ դրամ: Վերոնշյալ ծրագրերից 15-ն ավարտվել են, մնացածը գտնվում են ընթացքի մեջ կամ ավարտական փուլում են, և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ կտեղափոխվեն 2024 թվական: 2023 թվականին ավարտին են հասցվել նաև 2021թ. և 2022 թ. հաստատված սուբվենցիոն ծրագրերը, որոնք տարբեր պատճառներով տեղափոխվել էին ընթացիկ տարի:
2023թ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 2.4 մլրդ դրամ՝ մարզի թվով 63 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Սուբվենցիայի տրամադրման կարգում կատարված փոփոխությամբ պայմանավորված՝ 2023թ. ներկայացվել են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի փաթեթները՝ նախնական 63 հայտ՝ շուրջ 12.5 մլրդ դրամ արժեքով, որից պետական համաֆինանսավորման չափաբաժինը՝ 6.75 մլրդ:
ՀՀ Լոռու մարզում 2023թ.-ին պետական բյուջեի միջոցներով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 12.9 մլրդ դրամ (առանց սուբվենցիոն ծրագրերի):
Առավել խոշոր ծրագրերն են Մ-6 միջպետական և Հ-33, Հ-70 հանրապետական նշանակության ճանապարհների, ինչպես նաև մի շարք մարզային (տեղական) նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգումները.
 Սարամեջ, Շիրակամուտ, Լեռնավան(ավարտված):
 Ստեփանավանի Չարենցի փողոց (ավարտված):
 Ուրասար-Կաթնաղբյուր(ավարտված):
 Աթան- 5.4 կմ(2 շերտ ասֆալտ), 4.6 կմ(1 շերտ ասֆալտ), Լորուտ, Մարց, Քարինջ (ավարտված), Ահնիձոր՝ 1.8կմ( 1 շերտ ասֆալտ):
 Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ( ընթացիկ):

Մ6՝ Վանաձոր – Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլ: 2023թ. ծրագրային արժեքը կազմել է 1.245 մլրդ դրամ:
Օձունի խաչմերուկի (Մ6 և Հ35) ավտոճանապարհների փոխհատում, պայմանագրային արժեքը՝ 795.5 մլն դրամ: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ.-ին: Երկրորդ փուլով նախատեսվող ճանապարհահատվածի երկարությունը կազմել է 51.74 կմ, որից 32.95 կմ` Լոռու մարզում:
Հ-33՝(Մ-3)Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-(Հ-35)հանրապետական նշանակության ավտոճանապարհի 8.1 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 991 մլն. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն:
Հ-70՝ Մ-6–Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 3.6 մլրդ. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՍՊԸ-ն:
Տ-5-69՝(Հ-70)-Ահնիձոր մարզային նշանակության ավտոճանապարհի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 258.1 մլն. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն:
Տ-5-73՝(Հ-70)-Քարինջ մարզային նշանակության ավտոճանապարհի 3.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 364.2 մլն. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն:
Տ-5-82՝ (Հ-70)-Լորուտ մարզային նշանակության ավտոճանապարհի 1.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 143.8 մլն. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն:
Տ-5-93՝ (Հ-70)-Մարց մարզային նշանակության ավտոճանապարհի 0.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում:Պայմանագրային արժեքը՝ 64.3 մլն. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն:
Տ-5-24՝ (Մ-3) (Ստեփանավան)–Արմանիս–Ուրասար– Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի 9.38 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 1.03 մլրդ. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն:
Տ-5-46՝ (Մ-6) (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ և դեպի Սանահին վանական համալիր տանող ավտոճանապարհների 9.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 1.99 մլրդ. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն:
Տ-5-41՝ Մ-6-Եղեգնուտ–Դեբետ ավտոճանապարհի 7.183 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 846.8 մլն. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն:
Տ-5-23՝(Մ-3) - Սարամեջ ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 517.3 մլն. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն:
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725 կմ հատվածի և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 736 մլն. դրամ: Նախագծով հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 1.845 կմ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն:
Վանաձոր քաղաքային համայնքի Կ.Դեմիրճյան փողոցի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 834.5 մլն. դրամ: Նախագծով հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 3.7 կմ: 2022թ.-ին հայտարարված շինմրցույթը կայացել էր, կնքվել էր պայմանագիր, սակայն պայմանագիրը լուծվել է և կազմակերպվել է նոր մրցութային գործընթաց, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ն:
Վանաձոր քաղաքային համայնքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 280.8 մլն. դրամ: Նախագծով հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 0.8կմ: Կապալառու կազմակերպությունն է «Էլիտ Արման Շին» ՍՊԸ-ն:
Վանաձոր քաղաքային համայնքի Խորենացի փողոցի երկու երթևեկելի գոտիների հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 272.9 մլն. դրամ: Նախագծով հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 0.8 կմ: Կապալառու կազմակերպությունն է «Լենճանշին» ՍՊԸ-ն:
Վանաձոր քաղաքային համայնքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 254 մլն. դրամ: Նախագծով հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 0.63կմ: Կապալառու կազմակերպությունն է «Լենճանշին» ՍՊԸ-ն:
Վանաձոր քաղաքային համայնքի Նարեկացի փողոց- Կոմիտաս վարդապետ հրապարակի էստակադայի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 110.6 մլն. դրամ: Նախագծով հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 0.26 կմ: Կապալառու կազմակերպությունն է «Էլիտ Արման Շին» ՍՊԸ-ն:
Հ-22, (Մ-6)-Դսեղ-(Հ-70) հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի հիմնանորոգում: Ծրագրային արժեքը՝ 99.1 մլն. դրամ: 2022թ-ին հայտարարված շին.մրցույթը կայացել էր, կնքվել էր պայմանագիր, սակայն պայմանագիրը լուծվել է և կկազմակերպվի նոր մրցույթային գործընթաց:
Թվով 153 շահառու ընտանիքների բնակելի տների շինարարական աշխատանքներն ամբողջովին ավարտվել են «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարարական կազմակերպության կողմից:
2022-2023թ.թ. «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման» ծրագրի շրջանակներում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված թվով 37 ընտանիք, որոնց ԲԳՎ-ի տրամադրման գործընթացը կիրականացվի 2024թ.՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ընդունելուց հետո:
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջի և Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման աշխատանքները:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվել է՝ որպես մանկապարտեզ:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից վերակառուցվել է Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը:
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ(ընդհանուր գումարը 9787.2 հազ.դրամ) թվով 17 դպրոցներում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրեր են իրականացվել՝ մասնավորապես՝ ջեռուցման համակարգերի կառուցման և փոխարինման, դռների և պատուհանների փոխարինման, սանհանգույցների, մարզադահլիճի, դասասենյակների վերանորոգման, տանիքների հիմնանորոգման, ուսումնական մասնաշենքի վերակառուցման.

 «Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքներ:
 «Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վերանորոգման և ջեռուցման աշխատանքներ:
 «Ալավերդու Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ:
 «Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների փոխարինում:
 «Արևաշողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դռների և պատուհանների փոխարինում:
 «Արևածագի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների փոխարինում:
 «Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վերանորոգում:
 «Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի սանհանգույցների վերանորոգում:
 «Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սենյակների վերանորոգում:
 «Վանաձորի Վ. Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասասենյակների և սանհանգույցների վերանորոգում:
 «Գուգարքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի միջանցքի և սանհանգույցի վերանորոգում:
 «Լեջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենտրոնական կիսակառույց մասնաշենքի տանիքի կառուցում:
 «Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ցանկապատի վերանորոգում:
 «Ծաթերի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսումնական մասնաշենքի արևելյան հատվածի վերակառուցում:
 «Աքորու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգում:
 «Դարպասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի Սմարթ սենյակի վերանորոգման աշխատանքներ:
 «Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերանորոգում:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, թվով 3 համայնքներում կառուցվում են դպրոցներ.
 Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի կառուցում (շինարարության փուլում է):
 Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի կառուցում(շինարարության փուլում է):
 Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 դպրոցի կառուցում (շինարարության փուլում է):
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ թվով 4 «մոդուլային» տիպի, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքներ են իրականացվում.
 Սպիտակ համայնքում «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
 Գոգարան համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր- մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
 Լեռնավան համայնքում մսուր- մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
 Լուսաղբյուր համայնքում մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները նախապատրաստական փուլում են:
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ թվով 2 համայնքներում կառուցվել են «մոդուլային» տիպի դպրոցներ՝ Հագվու հիմնական դպրոց, Մեդովկայի միջնակարգ դպրոց:
ՀՀ պետական բյուջեի ֆինանասավորմամբ՝ թվով 7 համայնքներում իրականացվում են դպրոցների մարզադահլիճների կառուցման և հիմնանորոգման շինարարական սշխատանքներ.
 Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի մարզադահլիճի կառուցում:
 Վանաձորի Ծ.Իսակովիչ անվան թիվ 23 հիմնական դպրոցի մարզադահլիճի կառուցում:
 Ստեփանավանի թիվ 1 դպրոցի մարզադահլիճի կառուցում:
 Ագարակի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցում:
 Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցում:
 Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմանկան դպրոցի մարզադահլիճի հիմանորոգում:
 Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգում:

Կազմվել է Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում առկա վթարային փայտյա բնակելի շենքերի փոխարեն նոր թաղամաս կառուցելու նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, այն անցել է պետական համալիր փորձաքննություն: Առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Կառուցվում է 15 շենք՝ 3 հարկանի՝ թվով 296 բնակարանով: Պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է. կլուծվի մոտ 309 ընտանիքի բնակարանային խնդիր:
Սպիտակ համայնքում Խնկոյան թիվ 134 հասցեում ևս կառուցվում է 3-4 հարկանի բազմաբնակարան շենք՝ 36 բնակարանով: Նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծվել է, հայտարարվել է նոր մրցույթ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22