Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին 2024 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները

09.01.2024

Լոռու մարզի ձմեռային առաջին զորակոչն այսօր մեկնարկեց հանդիսավոր միջոցառմամբ։ Վանաձոր և Փամբակ համայնքների նորակոչիկներին Վանաձորի Շառլ Ազնավուրի մշակույթի պալատի բակից զինվորական ծառայության ճանապարհեցին Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզային և համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Գոռ Ասրյանը նորակոչիկներին մաղթեց անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հայրենի օջախներ, իսկ ծնողներին՝ համբերություն:
- Սիրելի՛ նորակոչիկներ, այսուհետ դուք եք ստանձնելու մեր պետության սահմանների պաշտպանության սուրբ գործը։ Վստա՛հ եմ՝ մեր բանակի շարքերը համալրելու եք հայրենի տունն ու ընտանիքը պաշտպանելու ոգով, հայրենասիրությամբ ու հայ տղամարդուն արժանի պատվախնդրությամբ,-ասաց նա:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի անունից տղաներին բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասաց Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը:
Նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ավագ քահանա տեր Վահան Ազարյանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի համար և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների:
Տղաներին ճանապարհեցին գեղարվեստական կատարումներով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38