Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին Վանաձորի տարվա լավագույն մարզիկները և նրանց մարզիչները

28.12.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա են եղել Վանաձոր համայնքի տարվա 10 լավագույն մարզիկների, պատանի մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման արարողությանը: Վերջիններիս հանձնվել են պատվոգրեր և դրամական պարգևներ:
Միջոցառմանը մասնակցել են Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան Քահանա Ազարյանը, հյուրեր։

Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից, շնորհավորել է մարզիկներին և նրանց մարզիչներին, մաղթել նորանոր հաղթանակներ և հաջողություններ։

«Մենք հպարտ ենք ձեզնով: Հավատացեք, միշտ անհամբերությամբ ենք սպասում ձեր մրցելույթներին և ամեն անգամ ոգևորվում ենք ձեր հաղթանակներով», - ասել է Գոռ Ասրյանը:

Լոռու մարզպետի օգնական, Լոռու մարզի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը նույնպես արժանացել է պատվոգրի, ում աշակերտը դպրոցականների աշխարհի առաջնության խաղերում այս տարի գրավել է 1-ին հորիզոնականը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27