Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի տարեվերջյան նիստը

28.12.2023

Այսօր Լոռու մարզպետարանում հրավիրվել էր Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի խորհրդական, խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Հովսեփյանը։ Վերջինս ողջունեց ներկաներին՝ իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնելով ընթացիկ տարում մարզում երիտասարդներին առնչվող և բազմաբնույթ այլ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնելու և հետևողական աշխատանքի համար։
Տիգրան Հովեփյանն ամփոփ կերպով ներկայացրեց երիտասարդական խորհրդի կողմից անցնող տարում իրականացված աշխատանքները։ Նա տեղեկացրեց, որ խորհրդի անդամները տարվա ընթացքում բազում ծրագրեր են կյանքի կոչել։ Խորհրդի կազմը մեծ ծավալի աշխատանքներ է կատարել հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների ընդունման, կեցությամբ ապահովելու և այլ աջակցություններ տրամադրելու ուղղությամբ։
Մարզպետի խորհրդականը հանգամանորեն ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած անձանց ուղղված աջակցության ծրագրերը, որոնք իրականացվել են մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների և հասարակական ոլորտի հետ գործակցությամբ: Նա տեղեկացրեց, որ բոլորն ապահովված են ժամանակավոր կացարաններով և շարունակաբար նրանց տրամադրվում են նաև անհրաժեշտ պարագաներ, տեխնիկա:
Նիստի ներկաներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետի աշխատակազմին՝ տարվա ընթացքում երիտասարդությանը վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու ու դրանց լուծման ուղղությամբ պատրաստակամ վերաբերմունքի համար։
Քննարկվեցին նաև գալիք տարում խորհրդի կողմից իրականացվելիք ծրագրերը, այլ հարցեր։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38