Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

27.12.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն:
Ա. Խաչատրյանին դիմել են քաղաքացիներ մարզի տարբեր բնակավայրերից՝ սոցիալական աջակցության, զբաղվածության ապահովման, տանիքի վերանորոգման և այլ հարցերով:
Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու, ուղղորդելու նպատակով:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով եկած քաղաքացիներին առաջարկվել է հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին: Միաժամանակ նշվել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է աջակցել անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ:
Սոցիալական աջակցության ակնկալիքով եկած քաղաքացիներին կտրամադրվի ֆինանսական օգնություն:
Տանիքի հետ կապված խնդիրը, մարզպետի հանձնարարությամբ կուսումնասիրվի, և խնդրին կտրվի արդյունավետ լուծում:
Բոլոր քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ՝ խոստանալով հետևողական լինել խնդիրների լուծման ընթացքին:
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին առաջարկվել է համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38