Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հումանիտար առարկաների տարածքային փուլը
27.12.2023
Լոռու մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հումանիտար առարկաների տարածքային փուլը։
Մրցույթն անցկացվում է 9 առարկաներից՝ հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայոց եկեղեցու
պատմություն,ՆԶՊ:
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 1347 աշակերտ:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը կավարտվի հունվարի 11-ին: Տարածքային փուլը հաղթահարած աշակերտները կմասնակցեն մարզային փուլին: