Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

26.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն տեղակալ Գոռ Ասրյանի, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ մարզի ղեկավարը շնորհավորել է Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել աշխատանքային հաջողություններ:
Խորհրդակցության ընթացքում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ոլորտների, ներկայացրել են իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ, անդրադարձել ընթացիկ խնդիրներին, առաջիկա անելիքներին:
Հետևողական աշխատանքներ են իրականացվում մարզի սեփական եկամուտների կատարողականը 100 տոկոսի հասցնելու ուղղությամբ: Մարզի ղեկավարի հանձնարարականն է. հաշված օրերն են մնացել մինչև տարեվերջ և սահմանված նիշը պետք է ապահովել ու անգամ գերազանցել:
2023 թվականին մարզում ավարտին է հասցվել 63 սուբվենցիոն ծրագիր: Ներկայում աշխատանքներ են տարվում իրականացված ծրագրերի կատարողականների ֆինանսավորման ուղղությամբ:
Կրթության ոլորտում իրականացվում են դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի կազմակերպական աշխատանքները:
Մարզի ղեկավարին զեկուցվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզի բնակավայրերում բնակվող քաղաքացիների աջակցությանն ուղղված ընթացիկ աշխատանքների մասին: Տեղեկացվել է, որ դպրոց է հաճախում շուրջ 1200 երեխա: Կրթության ոլորտում՝ որպես ուսուցիչ, աշխատանքի է անցել 39, ուսումնաօժանդակ հաստիքներում՝ 8 քաղաքացի, որպես բժիշկ՝ աշխատանքի է անցել 6 մասնագետ: Մասնագիտությամբ բուժքույրերը աշխատանք կարող են գտնել միայն վերապատրաստման և հավաստագրման գործընթացից հետո: Ի դեպ, վերապատրաստման դասընթացները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կանցկացվեն անվճար:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17