Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրաձգության մրցաշար՝ Լոռու մարզպետի աշխատակազմում

26.12.2023

Լոռու մարզպետի աշխատակազմում զորահավաքային նախապատրաստության բաժնի նախաձեռնությամբ անցկացվել են հրաձգության մրցումներ, որին մասնակցել են բոլոր աշխատակիցները: Մի քանի փորձնական պարապմունքներից հետո անցկացված մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած 9 աշխատակիցներն այսօր մասնակցել են մրցաշարի եզրափակիչ փուլին:
Մրցույթի հանձնաժողովի նախագահը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էր, ժյուրիի կազմում՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը և աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը:
Մրցաշարի արդյունքում «Լավագույն հրաձիգ» է ճանաչվել և պատվավոր 1-ին տեղը գրավել Լոռու մարզպետի տեղակալի օգնական Ալբերտ Դանիելյանը, 2-րդ տեղը՝ ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Թամարյանը և 3-րդ տեղ է զբաղեցրել զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն, ընդգծելով նախաձեռնության կարևորությունը, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին մրցույթը լավագույնս կազմակերպելու համար:
«Մենք պետք է միշտ զգոն լինենք: Մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա գրագետ կերպով զենք օգտագործել, զարգացնել կրակային պատրաստության ունակությունները, որպեսզի անհրաժեշտության դեպքում պատվով պաշտպանի հայրենիքը»,- ասել է Լոռու մարզպետը և շնորհավորել լավագույն հրաձիգներին:
«Մրցաշարը նպատակ ունի ապահովել մարզաձևի մասսայականացումը, զարգացնել զենքի ճիշտ օգտագործման, արագ կողմնորոշվելու ունակությունները, քանի որ սա վերաբերում է մեր երկրի պաշտպանությանը»,- իր խոսքում նշել է զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը:
Հաղթողները պարգևատրվել են մարզպետի պատվոգրերով և դրամական մրցանակներով:
Մրցաշարը կկազմակերպվի յուրաքանչյուր տարի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55