Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավարները Վանաձորում ներկայացրեցին բուհի գործունեությունը
25.12.2023
![](http://lori.mtad.am/files/n_pics/37120_s.jpg)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետ Սամվել Գևորգյանը ռազմական կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով հանդիպել են մարզի ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների և զինղեկների հետ։
Հանդիպման ընթացքում Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավարն անդրադարձել է բուհի գործունեությանը, նորացված ուսումնական ծրագրերին, կուրսանտների, ինչպես նաև շրջանավարտների համար նախատեսված արտոնություններին:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում կարևորել է նման հանդիպումները, որոնք օգնում են դպրոցականներին կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում:
Ներկաների հետ քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Հանդիպման ավարտին պատվոգրեր են ստացել Լոռու մարզի այն դպրոցների տնօրենները, որոնց շրջանավարտները բարեհաջող ընդունվել և բարձր առաջադիմությամբ սովորում են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: