Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Պատանի երաժիշտ կատարողների» մրցույթ-փառատոնը

22.12.2023

«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ այսօր Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվեց «Պատանի երաժիշտ-կատարողների» մրցույթ-փառատոնը։
Փառատոնին ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետներ Մանուշակ Քոչարյանը, Ռուբեն Մխիթարյանը, մշակութային միջոցառումների կազմակերպիչ Արման Մկրտչյանը, մասնագետներ և հյուրեր։
Փառատոնին մասնակցում և երաժշտական կատարումներով հանդես էին գալիս մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող երաժիշտ-կատարողներն ու ստեղծագործողները: Նրանց գնահատում էր ներկայացուցչական ժյուրին: Արդյունքների ամփոփումից հետո գերազանց մասնակցության համար շնորհավորագրերի և խրախուսական նվերների արժանացան.
Դաշնամուրային անվանակարգում՝
Ալավերդու Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Վիկտորիա Մելիքյանը, Ստեփանավանի Ա. Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի աշակերտներ Վովա Սուքիասյանը և Ռազմիկ Պապյանը, Շիրակամուտի երաժշտական դպրոցի աշակերտ Անահիտ Քոչարյանը։
Փողային գործիքների անվանակարգում՝
Վանաձորի Էդ․ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտներ Միշա Անդրեասյանը և Աշոտ Ամիրբեկյանը, Ալավերդու Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Սոֆի Մկրտչյանը (ֆլեյտա), Վանաձորի Էդ․ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Ալեն Դարբինյանը։
Լարային գործիքների անվանակարգում՝
Վանաձորի Էդ․ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Աննա Շահվերդյանը, Սեդա Մատինյանը, Վանաձորի Շ․ Տալյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Մարիամ Ոսկանյանը և Տաշիրի արվեստի կենտրոնի սան Կարեն Շահբազյանը։
Ըստ անվանակարգերի՝ շնորհակալագրեր ստացան փառատոնի ակտիվ մասնակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06