Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը շնորհակալագրերով է պարգևատրել ակտիվ գործունեություն ծավալող հաշմանդամություն ունեցող անձանց

20.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել է հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր 2023 թվականին տարբեր ոլորտներում բարձր են պահել Լոռու մարզի անունը և իրենց ակտիվ գործունեությամբ զգալի հաջողություններ են գրանցել։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը։
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ցուցաբերած նախաձեռնողականության, կատարած տքնաջան աշխատանքի և ի նպաստ մարզի ակտիվ գործունեության համար։
Ա. Խաչատրյանը նշել է, որ մարզպետի աշխատակազմը մշտապես կանգնած է հաշմանդամություն ունեցող անձանց կողքին և պատրաստակամ է աջակցել լիազորությունների և հնարավորության սահմաններում։
2023 թվականին գրանցած ձեռբերումների համար մարզպետը շնորհակալագրեր է հանձնել «Լոռի շահերի պաշտպանություն» նախաձեռնողական խմբի անդամ Սերյոժա Գյուլազյանին, «Արգինա» ՀԿ-ի նախագահ Գայանե Բալայանին, «Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ Անի Գաբրիելյանին և ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Սենիկ Սերոբյանին։
Ներկաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և գնահատանքի համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22