Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի զբոսաշրջային ճանապարհային քարտեզը պաշտոնապես կհանձնվի համայնքներին

20.12.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ մեկնարկած «Լոռու մարզի զբոսաշրջային ճանապարհային քարտեզ 2027» փաստաթղթի նախագծի մշակման աշխատանքներն ավարտվել են:
Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն այսօր հրավիրել էր քննարկում՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ:
Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի մասնագետները, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, համայնքապետարանների զբոսաշրջության ոլորտի, Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ-ի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:
Քննարկմանը մասնակցում էին նաև ծրագրի տեղական և միջազգային փորձագետներ Մարգարիտ Բաբուրյանը, Մաթթիաս Բեյերը, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի խորհրդատու Հովհաննես Կանդիլջյանը:

Լոռու մարզպետի տեղակալ Հ. Ավետիսյանը, կարևորելով Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզ-փաստաթուղթը, շնորհակալություն է հայտնել պետական և մասնավոր կառույցներին, մարզի համայնքներին և տեղական ու միջազգային փորձագետներին ակտիվ համագործակցության համար և նշել, որ ծրագրի արդյունքում կազմված «Լոռու մարզի զբոսաշրջային ճանապարհային քարտեզ 2027» փաստաթուղթը մարզի տուրիստական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև որակյալ ծառայությունների ապահովման գործողությունների լավագույն ուղեցույցը կլինի:

Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրեցին մշակված փաստաթուղթը՝ բազմաթիվ վերլուծություններով, մարզի զբոսաշրջության և հարակից ոլորտներին առընչվող փաստաթղթերով:

Ճանապարհային քարտեզը ներառում է Լոռու մարզի զբոսաշրջության ոլորտի ներկա իրավիճակի համառոտ վերլուծությունը, զարգացման տեսլականը, իրականացման ռազմավարական ուղղությունները և գործողությունների ծրագիրը:

Փաստաթուղթն առաջիկայում մարզպետի որոշում կդառնա և կհանձնվի համայնքներին:

Հիշեցնենք, որ «Լոռու մարզի զբոսաշրջային ճանապարհային քարտեզ 2027» փաստաթուղթի ստեղծման աշխատանքներն իրականացվել են Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22