Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի նիստը

15.12.2023

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին կից Հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի այս տարվա վերջին նիստը:
Նիստը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Ավետիսյանը:
Օրակարգի առաջին հարցով ներկայացվեց ամփոփ տեղեկատվություն մարզպետի աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների, այլ պատկան կառույցների կողմից ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքների մասին:
Հ. Ավետիսյանը, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբի անդամներին համախմբման, բարձրացված յուրաքանչյուր խնդրի արագ արձագանքման, իրականացված և շարունակվող մեծածավալ աշխատանքների համար:
-Կարող ենք վստահ ասել, որ ամենադժվար փուլը հաղթահարել ենք ոչ միայն պետական ռեսուրսներով, այլև հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների, կամավորների շնորհիվ,-ասաց նա:
Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հեղինե Հալիվորյանը հանգամանորեն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած քաղաքացիներին ցուցաբերված պետական, նաև մարզպետի աշխատակազմի հետ գործակցությամբ միջազգային կառույցների կողմից իրականացված աջակցության ծրագրերը: Նա տեղեկացրեց, որն բոլորն ապահովված են ժամանակավոր կացարաններով:
Աշխատանքային խմբի անդամները ևս ներկայացրեցին կամավորական հիմունքներով և հասարակական կազմակերպությունների միջոցով կատարված աշխատանքները՝ նշելով, որ ծրագրերը շարունակական բնույթ են կրում:
Աշխատանքային խմբի անդամ, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց տեղեկատվություն «Լոռու մարզում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքային խմբի» գործունեության վերաբերյալ՝ ակնկալելով նիստին ներկաների աջակցությունը ծրագրի լիարժեք կյանքի կոչման հարցում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ պատրաստ են համագործակցության, աջակցելու և փորձի փոխանակման:
Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38