Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի շնորհավորագիր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Մխիթարյանին
14.12.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհավորագիր է հանձնել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, «Արտավազդ» մրցանակակիր Արամ Մխիթարյանին:
Մարզի ղեկավարը բարձր է գնահատել սիրելի արտիստի վաստակը և մաղթել ստեղծագործական նորանոր վերելքներ:
-Դուք հայ թատերարվեստի զարգացման գործում իրականացրել եք արգասաբեր գործունեություն՝ կերտելով ինքնատիպ ու հիշվող դերեր: Որպես թատրոնի նվիրյալ՝ Դուք վայելում եք մեծ սեր ու լայն ժողովրդականություն: Գնահատելի է Ձեր ավանդը սերունդների գեղագիտական ճաշակի ձևավորման գործում: Մաղթում եմ քաջառողջություն, երկարակեցություն և բեղմնավոր ստեղծագործական գործունեություն»,-մասնավորապես նշված էր շնորհավորագրում:
Արամ Մխիթարյանը և թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը շնորհակալություն են հայտնել մարզի ղեկավարին Վանաձորի մայր թատրոնի և արտիստների նկատմամբ ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար: