Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի աշխատակազմը հաջողություններ է գրանցել պետական մարմինների աշխատողների միջև անցկացված բիլիարդի մրցաշարում

13.12.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Արտյոմ Շահվերդյանը և Իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված պետական մարմինների աշխատողների միջև բիլիարդի մրցաշարում հաջողություններ են գրանցել: Արտյոմ Շահվերդյանը անհատական պայքարում գրավել է 3-րդ պատվավոր տեղը: Թիմային հաշվարկում Լոռու մարզպետի աշխատակազմի թիմը զբաղեցրել է նույնպես 3-րդ պատվավոր հորիզոնականը:
Այսօր մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորեց նրանց հաղթանակի կապակցությամբ՝ պարգևատրելով շնորհակալագրերով:
Տղաներն իրենց հերթին փոխանցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիրը՝ ուղղված մարզի ղեկավարին՝ առ այն, որ Լոռու մարզպետի աշխատակազմը լավագույնս է հանդես եկել մրցաշարում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27