Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համաձայնագիր՝ «Լոռու մարզպետարանի շենքի էներգախնայողության ծառայությունների մատուցման» վերաբերյալ

12.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն Կարեն Ասատյանի միջև այսօր կնքվեց համաձայնագիր՝ «Լոռու մարզպետարանի շենքի էներգախնայողության ծառայությունների մատուցման» վերաբերյալ, որի համաձայն նախատեսվում է պատուհանների փոխարինում նորերով, ձեղնահարկի տակ գտնվող ծածկի ջերմամեկուսացում, արհեստական լուսավորության արդիականացում, արևային համակարգի տեղադրում և այլն:
Ծրագիրն իրականացվում է «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «Կանաչ էներգետիկայի զարգացմանը»» ներդրումային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի համագործակցության շրջանակներում:
Ներդրված գումարը հիմնադրամին կվերադարձվի 9 տարվա ընթացքում՝ էներգաարդյունավետ համակարգերի տեղադրման արդյունքում տնտեսված միջոցներից:
Մարզի ղեկավարը, ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին, շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման համար՝ նշելով, որ այն մեծ աջակցություն կլինի մարզպետարանին:
Կ. Ասատրյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով գործակցության համար, տեղեկացրեց, որ աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում և ավարտին կհասցվեն մինչև հուլիս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59