Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի պատվիրակությունը քառօրյա այցով Հարգիտա նահանգում էր
12.12.2023
Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ, քառօրյա այցով Ռումինիայի Հարգիտա նահանգում էր։ Մարզի պատվիրակության կազմում է եղել նաև մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը: Նրանք մասնակցել են մասնագիտական համաժողովների, ոլորտային այցերի՝ քննարկելով մարզերի համագործակցության ուղղությունները։
Մարզի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նահանգային խորհրդի նախագահ Չաբա Բորբոլիի և խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալը Հարգիտայի նահանգային խորհրդին է հաղորդել մարզպետ Արամ Խաչատրյանի ողջույնի խոսքը՝ շնորհակալություն հայտնելով նաև հրավերի համար։ Նա ընդգծել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է ամրապնդելու երկու երկրների բարեկամական կապերն ու ընդլայնելու գործակցությունը տարբեր ոլորտներում։