Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակ համայնքում հարգանքի տուրք՝ 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին

08.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակ համայնքի Հուշարձանների պուրակում Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մասնակցել է աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Ներկա են եղել նաև Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Դեյվիդ Ցունակակեն, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը և բազմաթիվ քաղաքացիներ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ նահատակների հիշատակը:
Կատարվել է հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Հակոբյանի, խնկարկվել է զոհերի հիշատակը:
Զորկացության խոսքով հանդես են եկել Գոռ Ասրյանը, Դեյվիդ Ցունակակեն, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը և ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և աղոթք բարձրացրել առ Աստված՝ նրանց հոգիների խաղաղության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38